Հայաստանում նշվում են հետևյալ տոները և հիշատակի օրերը՝
Ամանոր և Ծննդյան տոներ՝ | դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն) | ոչ աշխատանքային oրեր |
Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող՝ Մեռելոց հիշատակի օր | հունվարի 7-ին | ոչ աշխատանքային oր |
Բանակի օր | հունվարի 28 | ոչ աշխատանքային oր |
Մայրենի լեզվի օր | փետրվարի 21-ին | |
Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր | փետրվարի 28-ին | |
Կանանց տոն | մարտի 8 | ոչ աշխատանքային oր |
Մայրության և գեղեցկության օր | ապրիլի 7 | |
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր | ապրիլի 24 | ոչ աշխատանքային oր |
ՀՀ քաղաքացու օր | Ապրիլի վերջին շաբաթ օրը | |
Աշխատանքի օր | մայիսի 1 | ոչ աշխատանքային oր |
Երկրապահի օր | մայիսի 8 | |
Հաղթանակի և խաղաղության տոն Շուշիի ազատագրման օր | Մայիսի 9 | ոչ աշխատանքային oր |
Ընտանիքի օր | Մայիսի 15 | |
Ուսանողների և երիտասարդների օր | մայիսի 16 | |
Հանրապետության տոն | մայիսի 28 | ոչ աշխատանքային oր |
Երեխաների իրավունքների պաշտպանության օր | հունիսի 1 | |
Բռնադատվածների հիշատակի օր | հունիսի 14 | |
Սահմանադրության օր, պետական խորհրդանիշների օր | հուլիսի 5 | ոչ աշխատանքային oր |
Գիտելիքի և դպրության օր | սեպտեմբերի 1 | |
Անկախության տոն | սեպտեմբերի 21 | ոչ աշխատանքային oր |
Ուսուցչի օր | հոկտեմբերի 5 | |
Թարգմանչաց տոն | Հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը | |
Տեղական ինքնակառավարման օր | նոյեմբերի 10 | |
Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայունության օր | դեկտեմբերի 7 | |
Ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման օր | դեկտեմբերի 9 | |
Սուրբ Վարդանանց տոն՝ բարի գործի և ազգային տուրքի օր | Սուրբ Զատկից 8 շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը | |
Սուրբ Էջմիածնի տոն | Սուրբ Զատկից 64 օր հետո՝ կիրակի օրը |
Փառատոններ
Ամենամյա փառատոնները մեծ դեր ու նշանակություն ունեն Հայաստանում: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները և կոչված է ներկայացնելու հայկական մշակույթն ու սովորույթները:
Փառատոնի անվանումը | Ամսաթիվ | Վայր |
Ամանորը Երևանում | դեկ. – հունվ. | Երևանի փոքր կենտրոն |
Ձնե արվեստի փառատոն՝ «Ձնեմարդուկ» | փետրվարի 17 | ք. Ջերմուկ |
Տոլմայի փառատոն | մայիսի 20 | գ.Հնաբերդ, Արարատի մարզ |
Ոչխարների խուզման փառատոն | հունիսի 9 | գ.Խոտ, Սյունիքի մարզ |
Էկոտուրիզմի փառատոն | հունիսի 16-17 | Արտավան, Վայոց Ձորի մարզ |
«Սյունիքի բարիքներ» փառատոն | հուլիսի 7 | Քարահունջ, Սյունիքի մարզ |
Ձմերուկի փառատոն | հուլիսի 14 | Կարապի լիճ, ք. Երևան |
Երևան Տարազ Ֆեստ | օգոստոսի 4 | Հյուսիսային պողոտա, ք. Երևան |
Մեղրի և հատապտուղների փառատոն | օգոստոսի 13 | ք. Բերդ, Տավուշի մարզ |
Գարեջրի փառատոն | օգոստոսի18-19 | Կարապի լիճ, ք. Երևան |
Խորովածի փառատոն | օգոստոսի18-19 | գ. Ախթալա, Լոռու մարզ |
Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոն | սեպտեմբերի 15 | Անգլիական այգի, ք. Երևան |
Գաթայի փառատոն | սեպտեմբերի 22 | գ. Խաչիկ, Վայոց Ձորի մարզ |
Թեյի և սուրճի փառատոն | սեպտեմբերի 28 – 29 | Կարապի լիճ, ք. Երևան |
Գինու փառատոն | հոկտեմբերի 6 | գ. Արենի, Վայոց Ձորի մարզ |