Hit Enter to search or Esc key to close

Հայաստան

Հայաստանի մասին

Բարի գալուստ Հայաստա՛ն։ Հայաստանը աշխարհի հնագույն երկրներից է: Աստվածաշնչում ասվում է, որ Դրախտը գտնվել է Եփրատ, Տիգրիս, Փիսոն և Գեհոն գետերի հովիտներում: Մարդկության երկրորդ կյանքը նույնպես սկսվեց Հայաստանից՝ Նոյի Տապանը իջավ Արարատ լեռան վրա և այստեղից տարածվեցին ազգերը: Ահա թե ինչու ենք մեր կազմակերպությունը անվանել ARM NOY TOUR.

Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասում՝ սահմանակից  է Վրաստանին, Ադրբեջանին, Իրանին և  Թուրքիային: Հայաստանի Հանրապետության  ընդհանուր տարածքը կազմում է 42000կմ²՝ Արցախը ներառյալ: Այսօրվա Հայաստանը կազմում է պատմական Հայաստանի 1/10-րդ մասը: Հայաստանի Արևմտյան մեծ մասն մնացել է Թուրքիայի տիրապետության տակ 1890-1923թթ տեղ ունեցած Հայոց ցեղասպանության արդյունքում:

Հայաստանը աշխարհի առաջին քրիստոնյա պետությունն է, որը քրիստոնեությունն ընդունել է 301թ: Դարերի ընթացքում  Հայաստանում կառուցվել են բազմաթիվ եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր, պաշտպանական ամրոցներ ու բերդեր… Մինչ քրիստոնեության ընդունումը հայերը հեթանոս էին՝ բազմաստված և ունեին հարուստ մշակույթ: Ցավոք, հեթանոսական մշակույթի գանձերից քիչ բան է պահպանվել: Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Մի ամբողջ կյանք է հարկավոր բացահայտելու Հայաստանի մշակության գանձերը: Հայաստանում  գրվել են բազմաթիվ ձեռագիր  մատյաններ, որոնցից  շատերը պահպանվում են Մատենադարանում:

Հայաստանի մայրաքաղաքն է Երևանը, որը կառուցել է մ. թ. ա. 782թ Արարատի թագավորության արքա Արգիշտի 1-ինը: Աշխարհի հնագույն մայրաքաղաքը լինելով, այժմ Երևանը ժամանակակից  քաղաք է իր վառ ու գունեղ մշակույթով:

 Հայաստանը լեռնային երկիր է, ուստի դաշտային և լեռնային շրջաններում կլիման տարբեր է լինում: Ամռանը հիմնականում շոգ է և չոր, իսկ ձմեռը՝ կարճատև ու ոչ խիստ:

Հայաստանի բնակչության թիվը մոտ երեք միլիոն է, որից 98տոկոսը հայեր են, 2 տոկոսը՝ եզդիներ, քրդեր, մոլոկաններ, ասորիներ, հրեաներ, հույներ, ռուսներ և այլն:

Պետական լեզուն հայերենն է, որը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին: Հայերի մեծ մասը տիրապետում է ռուսերենին,  անգլերենին և այլ լեզուների:

Ուրիշ ինչ կհետաքրքրի Հայաստան այցելողին՝

Պետական դրամական միավորը հայկական դրամն է: Միջազգային ցանկացած արժույթ հնարավոր է փոխանակել տարադրամի փոխանակման կետերում, բանկերում և այլուր:

Հայաստանում գործում է երկու միջազգային օդանավակայան՝ Երևանում ՙՙԶվարթնոցը՚՚ և Գյումրիում՝ ՙՙՇիրակը՚՚:

Երկիր մտնելու համար մուտքի արտոնագիր (վիզա) անհրաժեշտ չէ ԱՊՀ երկրների, ԵՄ պետությունների քաղաքացիներին: Կարևոր է միայն արտասահմանյան անձնագրի առկայությունը: Այլ երկրների քաղաքացիները մուտքի արտոնագիր կարող են ստանալ անմիջապես սահմանը հատելիս:

Հայաստանում գործում են երեք բջջային օպերատոր՝` «Վիվասել», «Բիլայն» և «Յուքոմ» Հանրապետության տարածքում գործում է ռոումինգի ծառայությունը: Անվճար Wi-Fi է գործում գրեթե ամենուր՝մետրոյում, այգիներում, հյուրանոցներում, ռեստորաններում, սրճարաններում և այլն:

Քաղաքում գործում է քաղաքային տրանսպորտ և մատչելի տաքսի-ծառայություններ:

 Հարուստ բնությունը և հազարամյակների պատմությունը հայկական խոհանոցը դարձրել են  հարուստ և շատ համեղ: Լավաշը, տոլման, հարիսան, խորովածը, խաշը, հայկական գինիներն ու կոնյակը հռչակված են ողջ աշխարհում: Հայկական բաստուրման, ընկույզով սուջուխը, չրեղենն ու ընդեղենը գերում են ցանկացած զբոսաշրջիկի:

Հայաստանում գործում են հետևյալ դեսպանատները և միջազգային կազմակերպությունները

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ք.Երևան, 0082, Ամերիկյան պողոտա 1, Հեռախոս` +374 10 464700, ֆաքս՝ +374 10 464742

ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ք.Երևան, 0037, Ազատության պողոտա 1/16, Հեռախոս` +374 11 777772, Ֆաքս` +374 11 777773

ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ք.Երևան, 0010, Վ.Սարգսյան փողոց 26/1, Էրեբունի Պլազա բիզնես կենտրոն, 7- րդ հարկ Հեռախոս`+374 60 654654

ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ք.Երևան, 0025, Սայաթ-Նովայի պողոտա 32, Հեռախոս` +374 10 576451, +374 10 576452, Ֆաքս` +374 10 577151

ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Կոտայքի մարզ, գյուղ Առինջ, 2210, Մ. Բաղրամյան փողոց 9/1, Հեռախոս` +374 10 610053, +374 10 610023, Ֆաքս՝ +374 10 610023

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ք.Երևան, 0001, Հյուսիսային պողոտա 1, Նորդ Բիզնես կենտրոն, Հեռախոս` +374 11 500210, +374 11 500216

ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ք.Երևան, 0020, Նոր Արեշ, Սոֆիայի փողոց 16, Հեռախոս` +374 10 458283, +374 10 458233

ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՝ ք.Երևան, 0037, Դավիթ Անհաղթի փողոց 10, 2 մասնաշենք, Հեռախոս՝ +374 10 246341

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՝ ք. Գյումրի, 3104, Հաղթանակի պողոտա 25, Հեռախոս՝ (312) 57 659

ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ք.Երևան, 0028, Սեպուհի փողոց 6ա, Հեռախոս՝ +374 10 278213, +374 10 220117

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ Ֆրիկի փող., 21, Հեռախոս՝ 54-64-94, Ֆաքս՝ 54-64-95

ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ք.Երևան, 0002, Վերին Անտառային փողոց 148/6, Հեռախոս` +374 11 221029, +374 11 221039

ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ  ք.Երևան, 0010, Իտալիայի փողոց 5, Հեռախոս՝ +374 10 542335, +374 10 542336, +374 10 542345

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ք.Երևան, 0014, Բուդաղյան փողոց 1, Հեռախոս՝ +374 10 280457, Ֆաքս՝ +374 10 230052

ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ք.Երևան, 0010, Կ.Ուլնեցու փողոց 16/1, Հեռախոսահամարներ։ +37410289699, +37410249699

ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ք.Երևան, 0010, Հանրապետության փողոց 44ա, Հեռախոս՝ +374 10 542491

ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ք.Երևան, 0010, Ձորագյուղ փողոց, Ազգագրական 14, Հեռախոս՝ +374 10 501302, +374 10 501303, +374 10 501304

ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ք.Երևան, 0002, Ղ. Փարպեցու փողոց 22/14, Հեռախոս՝ +374 11 810000, Ֆաքս: +374 11 810000

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ք.Երևան, 0015, Ձորափի փողոց 50/2, Հեռախոս՝ +374 10 539173, +374 10 539174, +374 10 539175

ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ք.Երևան, 0002, Դեմիրճյան փողոց 6, Հեռախոս՝+374 11 530051, +374 11 538051

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ք.Երևան, 0002, Դեմիրճյան փողոց, 1-ին փակուղի, տուն 11, Հեռախոս՝ +374 10 587288 (հյուպատոսական բաժին)

ՃԱՊՈՆԻԱ ք.Երևան, 0010, Բաբայան փողոց 23/4, Հեռախոս՝ +374 11 523010

ՄԱԼԹԱՅԻ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒԽՏ ք.Երևան, Եզնիկ Կողբացի փողոց 28, Հեռախոս՝ +374 94 542499

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ  “Կամար” բիզնես կենտրոն, 8-րդ հարկ, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան փող., 2, Հեռախոս՝ 26-43-01

ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ 15 Kipshidze Street, 0162 Tbilisi, Հեռ.` +995 32 255 03 20

ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ  ք.Երևան, 0010, Մելիք-Ադամյան փողոց 2/1, Հեռախոս` +374 10 529860

ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ք.Երևան, 0010, Նալբանդյան փողոց 48/1, 5-րդ հարկ, Հեռախոս`+374 10 519373

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ք.Երևան, 0009, Բաղրամյան պողոտա 12, Հեռախոս՝ +374 10 560067, +374 10 587656

ՌՈԻՄԻՆԻԱ ք.Երևան, 0028, Բարբյուսի փողոց 15, Հեռախոս` +374 10 275332

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ք. Երևան, Գրիգոր Լուսավորչի փող., 13/3, Հեռախոս` (+374 10) 56-74-27, 54-52-18

ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ք.Երևան, 0009, Բաղրամյան պողոտա 14, Հեռախոս՝ +374 10 524036, +374 10 529023

ՎՐԱՍՏԱՆ ք.Երևան, 0037, Բաբայան փողոց 2/10, Հեռախոս՝ +374 10 200738

ՈՒԿՐԱԻՆԱ ք.Երևան, 0037, Արաբկիրի 29-րդ փողոց 5/1, Հեռախոս՝ +374 10 22-97-27

ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ք.Երևան, 0037, Բաբայան փողոց 2, Հեռախոս՝ +374 60 508050, +374 60 508558

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ք.Երևան, 0015, Գրիգոր Լուսավորչի փողոց 8, Հեռախոս՝ +374 60 651950

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ (CoE) Գրասենյակ՝ ք.Երևան, 0010, Վազգեն Սարգսյան փողոց 26/1 Էրեբունի Պլազա բիզնես կենտրոն, 6-րդ հարկ, Հեռախոս՝+374 10 546322, +374 10 523713, +374 60 460051, +374 60 460052

ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԵՎ ԿԱՐՄԻՐ ՄԱՀԻԿԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ (IFRC) Գրասենյակ՝ ք.Երևան, Գ. Չաուշի փողոց 50/1 Հեռախոս՝ +374 10 342740, +374 10 354649, Ֆաքս՝ +374 10 395731

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ (UN DSS) Գրասենյակ՝ ք.Երևան, 0010, Պետրոս Ադամյան փողոց 14 Աշխատանքային օրերը և ժամերը. երկուշաբթի – ուրբաթ 9:00 – 18:00 Հեռախոս ՝ +374 60 530 000 (ներքին 107) Էլ. փոստ ՝ penney-laryea@un.org

 Եվ, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը համարվում է աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկը, այնուամենայնիվ, լավ կլինի ծանոթ լինեք հետևյալ հեռախոսահամարներին՝

Արտակարգ իրավիճակների արձագանքման ծառայություն 911

Շտապ բժշկական օգնություն՝ 103

Ոստիկանություն՝ 102

Հրշեջ՝ 101

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ 116

Միջազգային տեղեկատու ծառայություն՝ 105