Hit Enter to search or Esc key to close
Առմնոյտուր

Սյունիք

0 Tours

Սյունիքը Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ և էկզոտիկ վայրերից մեկն է ,այստեղ կարելի է տեսնել պատմական յուրահատուկ արժեքներ որոնք ինտեգրված են կուսական բնության հետ։Այս ամենի հետ մեկտեղ այստեղ ինֆրաստրուկտուրաները բավականին զարգացած են և հենց այստեղ է գտնվում աշխարհի ամենաերկար “Տաթևի” ճոպանուղին։

Diving Armenia

Սևան

0 Tours

Գեղամա լեռների մեջ գտնվող հարուստ բնությամբ և պատմական դրվագներ տեսած այս լիճը համարվում է աշխարհում ամենաբարձրադիրը և համարվում է քաղցրահամ ջրի ամենամեծ բնական ջրավազաններից մեկը։Այստեղ բնակվում են մոտ 20 տեսակ ձկներ և տասնյակ այլ բույսեր:Սևանի տակ է գտնվում մի հին քիչ բացահայտված պատմական քաղաք ,որը հիանալի տեղ է դայվինգի համար։

Tour list image

Լոռի

0 Tours

Կուսական բնություն,Թումանյանի հեքիաթների մոգական ազդեցություն, որոնք ձեզ կօգնեն առավել ինտեգրվել բնության հետ։Քիչ ճանաչելի էկզոտիկ պատմական վայրերը ձեզ կարտացոլեն բազմաբովանդակ պատմություն,իսկ Ալպեր հիշեցնող հանգստյան գոտիներում կարող եք բարձրակարգ հանգիստ ունենալ որակյալ թարմ սննդով և կրեատիվ զվարճանքի վայրերով։

gyumri armnoytour

Գյումրի

0 Tours

Գյումրի՝Հայաստանի մշակութային և սպորտային մայրաքաղաքը։Այստեղ նրբաճաշակ դիզայնը համադրված է պատմության ժամանակաշրջանների հետ։Հին շենքերի պրոֆեսիոնալ ռեստավրացիան պատմական տարածքները ,զվարճանքի ինքնատիպ վայրերը ինչպես նաև թարմացված ինֆրաստրուկտուրան Գյումրին դարձնում է հանգստի և փիլիսոփայության հիանալի մի վայր

Արցախ առմնոյտուր

Արցախ

0 Tours

Արցախ մի վայր,որը կարելի է կոչել դրախտ ,այնտեղ կարելի է կամակերպել բարձրակարգ հանգիստ բավականին էժան գներով։Խոհանոցը,բարձր ինտելեկտով մարդիկ,բուժիչ ջրերը և միտքը տիեզերք հանող բնությունը ուղղակի յուրօրինակ կդարձնի ձեր հանգիստը։